Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.06.2026 | 00:03
Բարձրացնում եմ դեպի Քեզ իմ աչքերը և իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տեր Հիսուս, Միածին Որդի Աստծո, որ Քո մարդասիրությունից հաղթվելով` կամովին խոնարհվեցիր անճառ փառքիցդ և առար ծառայի կերպարանք, խաչի և մահվան չարչարանքներին համբերեցիր Քո ստեղծածների փրկության համար։
Արդ,
որ այսպիսի սեր ունես մարդկանց հանդեպ և կամենում ես, որ ամեն մարդ ապրի և հասնի ճշմարիտ գիտությանը, գթա և ինձ բազմամեղիս։
Ամեն։

Սուրբ Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ